Բաքուն բողոք է հայտնել Եկատերինբուրգում ադրբեջանցիների ձերբակալության կապակցությամբ
Աշխարհ
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը բողոք է հայտնել՝ կապված Եկատերինբուրգում ադրբեջանցի քաղաքացիների ձերբակալության հետ։ Ըստ Բաքվի՝ ռուսական ուժայինների իրականացրած բնակարանային խուզարկությունների ընթացքում ձերբակալվել է 9 քաղաքացի, որոնցից երկուսը մահացել են, իսկ մի քանիսը՝ վիրավորվել։
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել է, որ Ռուսաստանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Պյոտր Վոլոկովը հրավիրվել է գերատեսչություն՝ բացատրությունների համար, գրում է Лента.ру-ն։
ՌԴ ՆԳՆ Սվերդլովսկի մարզային վարչությունը նշել է, որ ձերբակալվածները կասկածվում են նախկինում իրականացված հանցագործությունների մեջ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)