Հուսիթները հայտարարել են Իսրայելի հարավի վրա նոր հրթիռային հարձակման մասին
Աշխարհ
Եմենի հյուսիսը կառավարող շիական ռազմաքաղաքական «Անսար Ալլահ» (հուսիթներ) շարժումը հայտարարել է Իսրայելի վրա նոր հրթիռային հարձակման մասին՝ հրթիռ արձակելով երկրի հարավում գտնվող Բեեր Շեբա քաղաքի թիրախի վրա, չնայած Իսրայելի և Իրանի միջև կնքված հրադադարին։
«Մենք Բեեր Շեբայում «Զուլֆիկար» հրթիռի միջոցով իրականացրինք բարձրորակ գործողություն թշնամու զգայուն թիրախի դեմ՝ հաջողությամբ հասնելով մեր նպատակին», - ասել է հուսիթների ռազմական խոսնակ Յահյա Սարիան Telegram ալիքում։
«Մենք կշարունակենք եղբայրական պաղեստինյան ժողովրդին աջակցելու մեր գործողությունները մինչև նրանց դեմ ագրեսիայի դադարեցումը և Գազայի շրջափակման վերացումը», - հավելել է նա։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)