Չեչնիան հաղորդել է Պուտինի և Ադամ Կադիրովի հանդիպման մասին
Աշխարհ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Չեչնիայի անվտանգության խորհրդի քարտուղար Ադամ Կադիրովի հետ։ Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է Չեչնիայի ազգային քաղաքականության նախարար Ահմեդ Դուդաևը։
Նրա խոսքով՝ հանդիպման ժամանակ պետության ղեկավարը շնորհավորել է Ռամզան Կադիրովի 17-ամյա որդուն ՝ առաջիկա ամուսնության կապակցությամբ։
«Վլադիմիր Վլադիմիրովիչը նրան մաղթել է ընտանեկան երջանկություն և հաջողություններ հանրապետությանը և երկրին ծառայելու գործում», - գրել է Դուդաևը։


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին