ԱՄՆ-ը չեղարկել է Ռուսաստանի նկատմամբ սահմանված որոշ պատժամիջոցներ․ Հունգարիայի ԱԳՆ
Աշխարհ
ԱՄՆ նոր վարչակազմը վերացրել է Հունգարիայում «Պակշ 2» ԱԷԿ-ի նախագծի հետ կապված պատժամիջոցները, և շինարարությունն այժմ կարող է շարունակվել, հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։
Նախարարը նշել է, որ ԱՄՆ դեմոկրատների վարչակազմի կողմից 2024 թվականի նոյեմբերին կիրառված հակառուսական պատժամիջոցների արդյունքում Հունգարիայում «Պակշ» ԱԷԿ-ի ընդլայնման շարունակությունը «գործնականում անհնար էր դարձել»։
«Բարեբախտաբար, հունվարից ի վեր Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը, կա նախագահ, որը Հունգարիային վերաբերվում է որպես ընկերոջ։ Հետևաբար, ԱՄՆ կառավարությունը վերացրել է «Պակշ» ԱԷԿ-ում ներդրումների հետ կապված պատժամիջոցները... Ռուսաստանում և Ֆրանսիայում շարունակվում է «Պակշ» ԱԷԿ-ի համար անհրաժեշտ խոշոր սարքավորումների արտադրությունը», - ասել է Սիյարտոն MTI-ն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)