ԱՄՆ-ը շարունակում է Ուկրաինային զենքի մասնակի մատակարարումը․ Ուշակով
Աշխարհ
ԱՄՆ-ից Ուկրաինա զենքի մատակարարումները մասնակիորեն շարունակվում են։ Այս մասին լրագրող Պավել Զարուբինի հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, հայտնում է «Коммерсантъ»-ը։
«Որոշները շարունակվում են, որոշները՝ ոչ, որքանով ես գիտեմ»,- ընդգծել է Ուշակովը՝ պատասխանելով Կիևին ամերիկյան զենքի մատակարարումների ներկա կարգավիճակի մասին հարցին։
ՌԴ նախագահի օգնականը նշել է, որ ԱՄՆ նախկին իշխանություններն այս հարցում կոշտ պաշտոնական դիրքորոշում ունեին, մինչդեռ ներկայիս վարչակազմը պատրաստ է քննարկել տարբեր տարբերակներ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)