Թուրքիայում անտառային հրդեհների գործով ձերբակալվել է 17 մարդ
Աշխարհ
Թուրքիայի արդարադատության նախարար Յըլմազ Թունչը հայտարարել է երկրի տարբեր շրջաններում անտառային հրդեհների շարքին մասնակցելու կասկածանքով 17 անձի ձերբակալության մասին: Նա այս մասին գրել է X սոցիալական ցանցում:
«Դատախազության կողմից տեղի ունեցած հրդեհների վերաբերյալ անցկացված բազմակողմանի և մանրակրկիտ հետաքննության շրջանակներում մինչ օրս ձերբակալվել է 17 կասկածյալ», - ասել է նախարարը՝ մանրամասնելով, որ խոսքը վերաբերում է հունիսի 26-28-ը հանրապետության մի քանի մարզերում բռնկված հրդեհներին։
Թունչը նաև նշել է, որ Բիլեջիկ նահանգում կալանավորները նախազգուշական նպատակով տարհանվել են ուղղիչ հիմնարկից։


















































Ամենադիտված
Ինձ ունեզրկելով վախեցնելն անիմաստ է. Չեմ ուզում ձեզ ծանրաբեռնել իմ ու երեխաներիս զգացածով (լուսանկարներ)