Թուրքիան ակնկալում է, որ շուտով կորոշվի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երրորդ փուլի ամսաթիվը
Աշխարհ
Թուրքիան ակնկալում է, որ Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հնարավոր երրորդ փուլը կլինի կառուցողական և հնարավորություն կտա առաջընթաց գրանցել կարգավորման գործընթացում: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է թուրքական դիվանագիտական աղբյուրը։
«Մենք հույս ունենք գործընթացի կառուցողական շարունակության, որը հնարավորություն կտա առաջընթաց գրանցել հակամարտության կարգավորման գործում», - ասել է նա՝ պատասխանելով թուրքական կողմի՝ նախատեսված բանակցություններից ունեցած ակնկալիքների մասին հարցին։
Գործակալության զրուցակիցը հավելել է, որ Թուրքիան ակնկալում է, որ շուտով կորոշվի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երրորդ փուլի ամսաթիվը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)