Երբ կհաստատվի Ռուսաստանի դեմ ԵՄ նոր պատժամիջոցների փաթեթը․ Politico
Աշխարհ
Ռուսաստանի դեմ ԵՄ նոր պատժամիջոցների փաթեթը, ամենայն հավանականությամբ, վերջնականապես կհաստատվի Դանիայի ԵՄ խորհրդում նախագահության օրոք, որը կսկսվի հուլիսի 1-ին: Այս մասին հաղորդում է Politico թերթը։
«Պատժամիջոցների փաթեթը հավանաբար չի ընդունվի Լեհաստանի նախագահության օրոք և պետք է վերջնականապես հաստատվի դանիացիների կողմից», - ասվում է հրապարակման մեջ։
Հոդվածի հեղինակները նշել են, որ Սլովակիան չի համաձայնվում ընդունել նոր պատժամիջոցների փաթեթը ներկայիս տեսքով: Հանրապետության իշխանությունները Բրյուսելից մի շարք զիջումներ են ակնկալում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)