Թրամփը միջամտել է Իսրայելի ներքին գործերին․ Axios
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միջամտել է Իսրայելի ներքին գործերին՝ պահանջելով դադարեցնել երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուի դատավարությունը, որին մեղադրել են կոռուպցիայի մեջ: Այս մասին Axios-ին տված հարցազրույցում ասել է Իսրայելում ԱՄՆ նախկին դեսպան Դեն Շապիրոն։
«Սա Թրամփի կայսերական համալիրի դրսևորում է։ Նա կարծում է, որ եթե ռումբերը նետի Ֆորդոյի վրա և օգնություն ցուցաբերի Իսրայելին, ապա կկարողանա թելադրել իսրայելցի դատավորներին՝ ինչպես կառավարել», - նշել Է դիվանագետը։
Նախկին դեսպանը հավելել է, որ այս իրավիճակը ԱՄՆ-ի «աղաղակող» միջամտությունն է Իսրայելի ներքին գործերին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)