Ռուսաստանցիների կեսից ավելին գոհ է իր եկամտից
Ռուսաստան
ՎՑԻՈՄ-ի հարցման տվյալներով՝ աշխատող ռուսաստանցիների 56 տոկոսը գոհ է իր եկամտից, իսկ սեփական աշխատանքից՝ 79 տոկոսը։ Հետազոտության հեղինակները նշում են, որ գոհունակության վրա մեծ ազդեցություն ունեն ոչ նյութական գործոնները, գրում է Лента.ру-ն։
Նույնիսկ նրանք, ովքեր իրենց նյութական վիճակը գնահատում են վատ, 54 տոկոսով գոհ են աշխատանքից։ Իսկ բարձր եկամուտ ունեցողների դեպքում այդ թիվը հասնում է 92 տոկոսի։ Սա վկայում է, որ շատերի համար աշխատանքը գոհացուցիչ է, նույնիսկ եթե այն բավարար եկամուտ չի ապահովում։
Ցանկալի միջին եկամուտը կազմում է մոտ 97 հազար ռուբլի՝ համարժեք միջին աշխատավարձին։ Ի տարբերություն տարիքով բարձր աշխատողների, նոր շրջանավարտները ցուցաբերում են ավելի համեստ պահանջներ՝ գիտակցելով փորձի և կրթության նշանակությունը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան