Մեքենայի պայթյունից հրդեհ է բռնկվել վարչական շենքում
Ռուսաստան
Մոսկվայի Պլեխանովի փողոցում մեքենա է պայթել, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել հարևան վարչական շենքում։ Տեղեկությունը տարածել է «Baza» Telegram-ալիքը։
Ականատեսները հայտնել են երկու պայթյունի մասին։ Դրանցից հետո շենքի առաջին երեք հարկերի ճակատային մասը բռնկվել է։
Տեսանյութերում երևում է, թե ինչպես կրակը տարածվում է շրջակայքում, իսկ դեպքի վայր են ժամանել հրշեջները։ Տուժածների մասին տեղեկություններ դեռևս չկան, գրում է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)