Թուրքիան դեռևս չի ապահովում մարդու իրավունքների գլխավոր սկզբունքը
Թուրքիա
Human rights watch կազմակերպությունը, որը զբաղվում է տարբեր երկրներում մարդու իրավունքների ոտնահարման դեպքերի բացահայտմամբ և դատապարտմամբ, այսօր իր պաշտոնական էլեկտրոնային էջում դատապարտել է Թուրքիայի կառավարությանը, որը դեռ գործ չի հարուցել օդային զինված ուժերի ռմբակոծության համար, որի ժամանակ զոհվեց շուրջ 34 քուրդ:
Այս դեպքը ցույց է տալիս, որ Թուրքիան ոտնահարում է մարդու իրավունքների եվրոպական համաձայնագրի գլխավոր կետը՝ մարդկանց կյանքի ապահովում:
2011 թվականի դեկտեմբերի 28-ին թուրքական օդային ուժերը ռմբակոծեցին քրդերով բնակեցված Օրթասու և Գուլյազը բնակավայրերը, որոնք անցնում էին Թուրքիայի սահմանն Իրաքյան Քրդստանից: Ռմբակոծության ժամանակ զոհվեց շուրջ 34 մարդ, որից 17-ը՝ երեխաներ:
ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Քրիստոֆ Հեյնցը, ով նոյեմբերին Թուրքիա էր մեկնել, անհանգստություն էր հայտնել նախկինում և ներկայումս մարդու իրավունքների ոտնահարման անպատժելիության մթնոլորտի վերաբերյալ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)