Սիրիան հրաժարվել Է Իսրայելի նկատմամբ տարածքային պահանջներից․ TI
Աշխարհ
Սիրիան Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման բանակցությունների ընթացքում այլևս չի պահանջում վերադարձնել իրեն բռնակցված Գոլանի բարձունքները: Այս մասին հայտնում է Times of Israel-ը:
«Սիրիան Իսրայելից չի պահանջում վերադարձնել 1967 թվականին գրավված Գոլանի բարձունքների մի մասը խաղաղության համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունների ընթացքում», - գրում է պարբերականը:
Նշվում է, որ բանակցություններում Սիրիայի առանցքային պահանջներն են նոր իշխանությունների ճանաչումը և երկրի հարավում գտնվող շրջաններից իսրայելական զորքերի դուրսբերումը։ Այդ թվում երկրի հարավային սահմանին անվտանգության միջոցառումների հստակ սահմանում, ինչպես նաև ԱՄՆ-ի կողմից Սիրիային աջակցության ցուցաբերում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)