Անհանգստանում ենք Բաքվում գտնվող մեր լրագրողների համար․ Զախարովա
Ռուսաստան
Ադրբեջանական իշխանությունները դիվանագետներին թույլ չեն տալիս կապ հաստատել ռուս լրագրողների հետ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է ТАСС-ը։
Նա ընդգծել է, որ ռուսական կողմը մտահոգված է Բաքվի կողմից նման գործողություններով: Արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցչի խոսքով՝ լրագրողները երկու ժամից ավելի չեն կարողանում կապ հաստատել դիվանագետների հետ:
«Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին թույլ չեն տալիս կապ հաստատել ռուս լրագրողների հետ։ Նման գործողությունների պատճառների մասին տեղեկություններ չկան։ Անհանգստանում ենք մեր լրագրողների համար», - հայտնել է նա։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան