Կահիրեն միջնորդների հետ աշխատում է Գազայում հրադադարի շուրջ․ Եգիպտոսի արտգործնախարար
Աշխարհ
Եգիպտոսը, միջնորդների հետ համատեղ, աշխատում է Գազայում 60-օրյա հրադադարի վրա։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Բադր Աբդել Աթայի հայտարարությանը։
Արտգործնախարարի խոսքով՝ Իսրայելի կողմից ռազմական գործողությունների դադարեցման և Գազայի հատված մարդասիրական ու բժշկական օգնություն հասցնելու դիմաց պաղեստինցիները կազատ արձակեն մի շարք իսրայելցի պատանդների։
Աթան ենթադրել է, որ այս քայլերը կօգնեն հասնել մշտական հրադադարի։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)