Կանադան Վաշինգտոնի հետ առևտրային համաձայնագրի նախօրեին չեղարկել է ԱՄՆ նոր հարկը
Աշխարհ
Կանադան որոշել է չեղարկել թվային ծառայությունների հարկը, որը պետք է ուժի մեջ մտներ հունիսի 30-ին՝ մինչև Միացյալ Նահանգների հետ առևտրային համաձայնագրի կնքումը։ Այս մասին հայտարարել է Կանադայի ֆինանսների և եկամուտների նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը Կանադայի կառավարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
«Կանադայի վարչապետ Մարկ Քարնին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնության են եկել, որ կողմերը կվերսկսեն բանակցությունները՝ համաձայնության գալու մինչև 2025 թվականի հուլիսի 21-ը», - նշում է պարբերականը։
Ավելի վաղ, ինչպես հայտնել ենք, Թրամփը հայտարարել էր, որ դեռևս անհրաժեշտ է համարում, որ Կանադան միանա Միացյալ Նահանգներին՝ որպես 51-րդ նահանգ, քանի որ, նրա կարծիքով, Օտտավան լիովին կախված է Վաշինգտոնից։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)