Ուկրաինայի ոստիկանությունը ձերբակալել է անօրինական հանքանյութեր արդյունահանող պաշտոնյայի
Աշխարհ
Ուկրաինայի ազգային ոստիկանությունը հաղորդել է Չերկասիի մարզում անօրինական կերպով հանքանյութեր արդյունահանող պաշտոնյայի մասին, որը պետությանը պատճառել է 4,5 միլիոն դոլարի վնաս: Այս մասին հաղորդվել է գերատեսչության կայքում։
«Չերկասիի մարզում ոստիկանությունը կասկածների մասին տեղեկացրել է մետաղագործական արդյունաբերության ընկերության պաշտոնյային», - ասվում է հաղորդագրության մեջ։
Քննության արդյունքում՝ պարզվել է, որ կասկածյալը ձեռնարկության բաժիններից մեկի ղեկավարն է: Նշվում է, որ հանքարդյունաբերական աշխատանքները չեն իրականացվել «ընդերքի օգտագործման և պետության կողմից գնահատված պաշարների հաշվարկման ուրվագծի» հատուկ թույլտվության համաձայն։
Այս պահին որոշվում է մեղադրյալի համար խափանման միջոց ընտրելու հարցը: Նրան սպառնում է մինչև ութ տարվա ազատազրկում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)