Թուրքիայում անտառային հրդեհների պատճառով՝ ավելի քան 50 000 մարդ է տարհանվել
Թուրքիա
Թուրքիայում անտառային հրդեհների պատճառով՝ տարհանվել է ավելի քան 50 000 մարդ։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։
Նրա խոսքով՝ լայնածավալ հրդեհները տարածվել են Իզմիր, Բիլեջիկ և Հաթայ նահանգներում։ Մարդիկ տարհանվել են անվտանգ գոտիներ։
Ամենալավ իրավիճակը ստեղծվել է Իզմիրում՝ Եգեյան ծովի ափին։
Թուրքիայի գյուղատնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլիի խոսքով՝ հրդեհի դեմ պայքարի համար գործի է դրվել 14 ուղղաթիռ, 4 ինքնաթիռ և աշխատում է 1000-ից ավելի փրկարար։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան