Իրանում Ուկրաինայի դեսպանը «պատժվել է» Զելենսկու խոսքերի համար
Աշխարհ
Իրանի ԱԳՆ-ն կանչել Է Ուկրաինայի դեսպանին և նրան բողոք հայտնել՝ կապված Կիևի կողմից Իսլամական Հանրապետության դեմ ագրեսիային աջակցելու հետ: Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը։
«Ի նշան Սիոնիստական ռեժիմի և Իրանի դեմ ԱՄՆ-ի ագրեսիայի վերաբերյալ որոշ ուկրաինացի պաշտոնյաների անհիմն արտահայտությունների՝ Թեհրանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ԱԳՆ, որտեղ նրան է փոխանցվել մեր երկրի վճռական բողոքն այդ կապակցությամբ», - ասված է հաղորդագրության մեջ:
Իրանի ԱԳՆ հայտարարության համաձայն՝ ուկրաինացի պաշտոնյաները, աջակցություն հայտնելով Իսրայելին, անտեսել են Կիևի միջազգային իրավական պարտավորությունները՝ ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներն ու նպատակները հարգելու վերաբերյալ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր՝ երկիրը հարյուր տոկոսով սինխրոնիզացնում է Իրանի ռեժիմի նկատմամբ եվրոպական պատժամիջոցների փաթեթը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)