Պաշտոնյան խաղատանը պարտվելուց հետո ինքն իրեն այրել է
Ռուսաստան
Բաշկիրիայի պետական ծառայողը, Սոչիում խաղատանը 300 հազար ռուբլի պարտվելուց հետո, ինքն իրեն վնասել է՝ սեռական օրգանները արդուկով այրելով։ Տեղեկությունը հայտնում է «Ռեգնում» գործակալությունը։
Տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց՝ մարմնի տարբեր հատվածներում երկրորդ և երրորդ աստիճանի այրվածքներով, այդ թվում՝ սեռական օրգանների, որովայնի, ազդրերի և հետույքի շրջանում։ Բժիշկներն արձանագրել են նաև բազմաթիվ կապտուկներ և մարմնական վնասվածքներ։
Նրա խոսքով՝ վնասվածքներն ինքն իրեն է պատճառել՝ խաղադրույքում պարտվելուց հետո ծանր հուզական վիճակում գտնվելով։ Սոչիի ոստիկանությունը սկսել է դեպքի հանգամանքների ստուգում։