Պեկինն ԱՄՆ-ին մեղադրել է առևտրային պայմանավորվածությունները խախտելու մեջ
Աշխարհ
Չինաստանի իշխանությունները կարծում են, որ ԱՄՆ-ի գործողությունները, այդ թվում՝ չիպերի արտահանման վերահսկողության նոր կանոնները և ուսանողական այցագրերի չեղարկման սպառնալիքները, խախտում են Վաշինգտոնի և Պեկինի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները և վնաս հասցնում Չինաստանի շահերին: Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։
«Միացյալ Նահանգները միակողմանիորեն հրահրել է նոր տնտեսական և առևտրային տարաձայնություններ՝ խորացնելով երկկողմ տնտեսական և առևտրային հարաբերությունների անորոշությունն ու անկայունությունը», – գործակալությունը մեջբերում է Չինաստանի առևտրի նախարարության հայտարարությունը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)