Լեհաստանի վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձ է նախապատրաստվել ChatGPT-ի օգնությամբ տղամարդուն հաջողվել է չեղարկել կայանման տուգանքը Հռոմի պապը առաջիկա օրերին թոքերի վիրահատության կենթարկվի Հունաստանի ափերի մոտ փրկել են զբոսաշրջանավից ընկած ուղևորուհուն, որը գրեթե մեկ օր անցկացրել է բաց ծովում Չափն անցել է. Իլոն Մասկը՝ Զելենսկու մասին Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ «Զելենսկու բանդերական ռեժիմը շփոթության մեջ է հայտնվել» Նեպալում կրկին ջրհեղեղ է ԱՄՆ-ը սպառնացել է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցումը. FT Կոմպոզիտոր Շուշան Սարգսյանի՝ «Գրեմմիի» մասնակցած մոնոօպերաներն Օպերային թատրոնի մեծ բեմում 61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքում Anthropic-ի արհեստական բանականությունը ԱՄՆ-ի ոստիկանությանը սպանության մասին կեղծ հաղորդում է ուղարկել Բրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիք 

«Ներդաշնակ զույգ էինք, մեկ բառից հասկանում էինք իրար, բայց, ավաղ, պատերազմը բաժանեց մեզ». Լևոն Սևոյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Օմարի լեռներում․ «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ընտանիքներով էինք իրար ճանաչում, հետո մի օր Լևոնը սիրո խոստովանություն արեց ինձ։ Դրանից հետո ես էլ սկսեցի իր մասին շատ մտածել։ Ասացի իրեն, որ համակրում եմ։ Մենք գրեթե վեց տարի շփվել ենք։ Լևոնը 18 տարեկան էր, ես՝ 17։ Շփման վեց տարվա ընթացքում ծառայեց բանակում, երկու տարի մեկնեց արտագնա աշխատանքի։ Ես հավատարմորեն սպասում էի նրան, հիմա էլ հավատարիմ եմ մնալու մինչև կյանքիս վերջ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Լևոնի կինը՝ Աստղիկը։

Լևոնի ու Աստղիկի ընտանիքը կազմվել է 2017 թվականի դեկտեմբերին։ Աստղիկն ասում է՝ ամուսնու հետ ներդաշնակ զույգ են եղել։ «Փոխադարձ հարգանքն էր իշխում մեր տանը, մեկ բառից հասկանում էինք իրար։ Միայն պատերազմը կարողացավ բաժանել մեզ։ Ցավոք, մեր ամուսնական կյանքը շատ կարճ տևեց՝ մոտ երկուսուկես տարի։ Մեծ աղջիկս այդ ժամանակ մեկուկես տարեկան էր, փոքրս՝ երեք ամսական։ Լևոնի երազանքը որդի ունենալն էր, բայց, ցավոք, իր երազանքը չկատարվեց»։

Աստղիկը սիրով ու ջերմությամբ է խոսում ամուսնու մասին։ «Լևոնը մեծատառով մարդ էր, վեհանձն ու ինքնազոհ։ Հայրենասեր էր, հայրենասիրությունն իր մարմնի ամեն բջիջում էր, քաջությունն ու անվախ ոգին իրեն առաջ էին մղում այնտեղ, որտեղ ուրիշները կանգ էին առնում։ Երբեք չի ձգտել փառքի, միշտ լուռ իր գործն էր անում, քանի որ խորապես գիտակցում էր իր պատասխանատվությունը։ Ծառայությունը նրա համար կարծես առաքելություն լիներ։ Նվիրված էր հայրենիքին, ընտանիքին, հարազատներին ու ընկերներին։ Աչքի էր ընկնում իր զուսպ պահվածքով, ազնվությամբ ու ճշմարտասիրությամբ, և հենց այս հատկանիշների շնորհիվ էլ նա ձևավորվել էր որպես իսկական հերոս։ Նա ապրեց արժանապատվորեն և հավերժ մնաց ժողովրդի հիշողության մեջ»։

Լևոնը ծնունդով Վարդենիսից է։ Հաճախել է Համբարձումյանի անվան թիվ 1 դպրոցը։ Դպրոցին զուգահեռ հաճախել է նաև ֆուտբոլի և արժանացել է բազմաթիվ պատվոգրերի։ Միջնակարգ կրթությունն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Վարդենիսի Բադեյանի անվան պետական քոլեջում։ 2012-2014 թվականներին ծառայել է ՀՀ ՊՆ Տավուշի մարզի Թովուզ զորամասում։ Ծառայության ընթացքում խրախուսվել է հրամանատարության կողմից կրծքանշաններով և պատվոգրերով։

2017 թվականի ապրիլից Լևոնն անցնում է պայմանագրային զինծառայության։ «Նրա՝ հայրենիքը պաշտպանելու ցանկությունն այնքան մեծ էր։ Ծառայում էր Օմարի լեռներ կոչվող հատվածում։ Տանը քիչ էր խոսում ծառայությունից, միշտ ասում էր. «Ամեն ինչ լավ է, մենք բարձր, կարելի է ասել՝ ամենաբարձր դիրքում ենք։ Մեզ վրա հարձակվել, առավել ևս՝ այդ դիրքը գրավել չեն կարող»։ Երբ պատերազմը սկսվեց, և նա մեկնեց դիրքեր, վստահ էի՝ իրենց չեն կարող հասնել, գրավել այդ դիրքը։ Հիմնվում էի իր այդ խոսքերի վրա՝ մենք ամենաբարձր դիրքում ենք։ Բայց մինչ Լևոնը հասել էր տղաներին, իմացել էր, որ իրենց բարձր դիրքը թշնամին գրավել է»։

Պայմանագրային ծառայությունից, առօրյա զրույցներից Աստղիկի հետ սահուն անցում ենք կատարում 44-օրյա պատերազմին։ Երբ սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը, Լևոնը տանն է լինում։ «Տղաները մեկ ամիս դիրքում էին, երկու ամիս՝ տանը։ Լևոնն արձակուրդում էր։ Երբ պատերազմը սկսվեց, պայթյունի ձայն լսվեց, Լևոնն անմիջապես դուրս վազեց։ Հետո զանգ ստացավ՝ պետք է շտապ դիրքեր բարձրանալ, պատերազմ է սկսվել։ Հավաքեց անհրաժեշտ իրերը, անգամ չնախաճաշեց, փաթաթվեց մեծ աղջկաս, ասաց՝ «մեղրս», ու դուրս եկավ տանից»։

Սիրելիների հետ կապված հուշեր կան, որոնք ցուրտ օրերին ջերմացնում են մեր հոգիները։ Աստղիկը դրանցից մեկն է հիշում. «Լևոնն այնքան շատ էր պանիր սիրում, առանց պանրի սեղան չէր նստում։ Դիրքեր բարձրանալիս իր հետ պարտադիր պանիր էր տանում։ Այդ օրը, երբ պանիր չվերցրեց, ինձ անհանգստացնում էր այն, թե ինչպես է հաց ուտելու։ Սեպտեմբերի 27-ին չզանգահարեց, երբ հաջորդ օրը զանգահարեց, միանգամից իրեն հարցրեցի՝ ինչպե՞ս ես առանց պանիր հաց կերել։ Լևոնն արձագանքեց՝ հաց ուտելը երկրորդական է։ Պատերազմի երկրորդ օրն էր, պատկերացում չունեինք, թե ինչ է կատարվում։ Այդ օրը հերթով խոսեց ընտանիքի անդամների հետ։ Չէինք էլ կարող պատկերացնել, որ դա վերջին զրույցն է լինելու»։

Լևոնն անմահանում է սեպտեմբերի 29-ին Օմարի լեռներում։ «Նույնը օրը Լևոնը տանն էր»։ Աստղիկը նշում է՝ Լևոնը Վարդենիսից առաջին զոհն է եղել։

Հետո արդեն զինակից ընկերները կպատմեն Լևոնի մասին։ «Երկու օրվա ընթացքում Լևոնն անդադար մարտի մեջ է եղել։ Փոքրամարմին լինելով՝ մեծ թվով վիրավորների է դուրս բերել մարտի դաշտից, փորձել է փրկել տղաների կյանքը։ Այդ օրն էլ, տեսնելով վիրավոր ընկերոջը, առաջ է նետվել, փորձել նրան էլ փրկել, տեղափոխել։ Նույն պահին ԱԹՍ-ն նրան թիրախավորել է»։ Լևոնի՝ որպես զինծառայողի մասին Աստղիկն ասում է՝ խիզախ էր, պատասխանատու, անսահման հայրենասեր։ «Այսօր այդ մասին են պատմում նաև Լևոնի մեդալները։ Լևոնը երբեք չի ձգտել մեդալների ու փառքի, նա ընդամենը պաշտպանում էր իր հայրենիքը»։

Ապրելու ուժի մասին։ «Լևոնին միշտ ասում էի՝ առանց քեզ չեմ կարող ապրել, բայց հիմա հանուն մեր աղջիկների ապրում եմ և ամեն ինչ անում, որ անհոգ մանկություն ունենան։ Ամեն ինչ անում եմ, միայն թե ժպտան։ Երբեմն չի ստացվում զսպել արցունքները, մեծ աղջիկս նման դեպքերում միշտ ասում է՝ մամա, որ դու լացում ես, իմ լացն էլ է գալիս։ Եվ սկսում է ինձ հետ հավասար լաց լինել։ Ու դա նաև սթափեցնող մի բան է դառնում ինձ համար։ Աշխատում եմ իրենց ներկայությամբ զսպել էմոցիաներս, հուզմունքս, լաց չլինել։ Հիմա կարող են մեծերի զրույցների ժամանակ «մահանալ» բառը լսել, բայց, իհարկե, խորությամբ չեն հասկանում, թե դա ինչ է։ Ամեն շաբաթ գնում ենք հայրիկի մոտ։ Իրենց ասել եմ՝ պապան գնացել է թուրքերին սպանելու, նրանք վատն են, որ չգան մտնեն մեր տուն և մեզ վնասեն։ Փոքր աղջիկս էլ իր անմիջականությամբ հարցնում է՝ այնտեղ հաց կա՞ ուտելու, պապան քնո՞ւմ է։ Միշտ նման հարցեր է տալիս։ Մեծ աղջկաս ասում եմ՝ պապան երկնքում է, մեզ երկնքից է նայում, այնպես պետք է ապրենք, որ մեր հայրիկը միշտ մեզանով հպարտանա»։

Հ. Գ. - Լևոն Սևոյանը ծառայության ընթացքում պարգևատրվել է «Քաջարի մարտիկ» կրծքանշանով, հետմահու՝ «Մարտական ծառայություն» և «Մարտական հերթապահություն» մեդալներով։ Հուղարկավորված է Վարդենիսի գերեզմանատանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լեհաստանի վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձ է նախապատրաստվելChatGPT-ի օգնությամբ տղամարդուն հաջողվել է չեղարկել կայանման տուգանքըՀռոմի պապը առաջիկա օրերին թոքերի վիրահատության կենթարկվիՀունաստանի ափերի մոտ փրկել են զբոսաշրջանավից ընկած ուղևորուհուն, որը գրեթե մեկ օր անցկացրել է բաց ծովումՉափն անցել է. Իլոն Մասկը՝ Զելենսկու մասինՄեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ «Զելենսկու բանդերական ռեժիմը շփոթության մեջ է հայտնվել»Նեպալում կրկին ջրհեղեղ էԱՄՆ-ը սպառնացել է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցումը. FTԿոմպոզիտոր Շուշան Սարգսյանի՝ «Գրեմմիի» մասնակցած մոնոօպերաներն Օպերային թատրոնի մեծ բեմում61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքումAnthropic-ի արհեստական բանականությունը ԱՄՆ-ի ոստիկանությանը սպանության մասին կեղծ հաղորդում է ուղարկելԲրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիքՇաքիում վիրավորված կնոջը մոտ մեկ ամսից կրկին կվիրահատենՄխիթարյանը՝ «Ինտերի» հավակնությունների, քննադատությունների և թիմի առաջիկա խաղերի մասինՌԴ ՊՆ-ն հայտնել է Դոնեցկի և Խարկովի մարզերի չորս բնակավայրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասինԻ՞նչ հաղորդագրություն է ուղարկել Թաթուլը կնոջը մահվանից առաջ․ նոր մանրամասներ՝ բլոգերի ողբերգական մահվան դեպքիցԹուրքիայում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել, 26-ը՝ վիրավորվել36 ժամ ջուր չի լինիԽոշոր ավտովթար՝ Երևանում․ «Opel Corsa»-ն կողաշրջվել է և հայտնվել մայթին․ կան վիրավորներԹրամփ․ Ռուսաստանը ցանկանում է ավարտել պատերազմը, բայց Զելենսկին համաձայնության չի գալիսՊուտին․ Ռուսաստանը շարունակում է մնալ գյուղատնտեսական արտադրանքի առաջատարներից մեկըՊերուում քաղաքապետի ընտրություններում հաղթել է ՀիտլերըՀորմուզի նեղուցում նավթատար է պայթել և հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստուՄասկը աջակցել է Ուկրաինայում նոր առաջնորդ ընտրելու Թրամփի կոչին․ «Զելենսկին չափն անցել է»Ռուսաստանը սահմանափակեց հայկական գյուղմթերքի ներմուծումը․ հայ արտադրողները խնդիրների առաջ են կանգնելՀանրապետությունում առաջիկա օրերին հիմնականում չոր եղանակ կլինի․ ջերմաստիճանն էապես չի փոխվիՄասիսում էլեկտրական շչակ կգործարկվիԷր Ռիադի օդանավակայանի վրա հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել, ավելի քան 300-ը՝ վիրավորվելՀայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունումԳավառում քննարկվել են բռնության կանխարգելման և իրավունքների պաշտպանության հարցերՊարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոնԱյսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվովԱԹՍ-ները հարվածել են «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին․ մի շարք ծառայություններ դադարեցրել են աշխատանքըՊիլոտային ծրագրի շրջանակում բանակային դիրքերում կառուցվում են ստացիոնար բաղնիքներ. ՊապիկյանԱԹՍ-ների հարձակում՝ Սոչիի վրա․ անօդաչուների բեկորները ընկել օդանավակայանի և հյուրանոցների տարածքումԿրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել էՈր հասցեներում լույս չի լինիԻնչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներինԱրքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասինՀունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքըCNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել ՊենտագոնինՔադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբԻրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանումԹուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասինԲեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներիցԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերըGoogle-ը ներկայացրել է Gemini AI գործակալըՍահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
Ամենադիտված