Դոնեցկի վրա «Storm Shadow»-ով հարվածների իմաստը չկա, միայն զայրույթ են առաջացնում
Ռուսաստան
Ռուսաստանում արձագանքել են Ուկրաինայի կողմից Դոնեցկի վրա «Storm Shadow» հրթիռներով և անօդաչուներով իրականացված հարձակմանը։ ՌԴ Պետդումայի միջազգային հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսեյ Չեպան հայտարարել է, որ այս հարվածները ոչ մի ռազմական նպատակ չունեն և պարզապես ուղղված են քաղաքացիական բնակչության ահաբեկմանն ու հոգեբանական ճնշմանը, գրում է Лента.ру-ն։
Հունիսի 30-ին իրականացված հարձակման հետևանքով վնասվել են բնակելի շենքեր, քաղաքացիական ենթակառուցվածքներ և մեքենաներ, զոհվել է մեկ մարդ, ևս երկուսը՝ այդ թվում անչափահաս, վիրավորվել են։ Դեպքի վայրում բռնկվել են հրդեհներ, ինչի դեմ պայքարել են փրկարարները։
Չեպայի խոսքով՝ Կիևը փորձում է նման քայլերով ցույց տալ ուժ, սակայն փաստացի որևէ ռազմական արդյունք չի ստանում։ Նրա պնդմամբ՝ սա միայն ավելացնում է լարվածությունն ու ատելությունը խաղաղ բնակիչների շրջանում, և նման գործողությունները կարելի է որակել որպես «ահաբեկչություն»։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան