Բռյանսկում մահացել է Ուկրաինական հարվածից վիրավորված ռուսաստանցի տղամարդը
Ռուսաստան
Բռյանսկի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը հայտնել է, որ հուլիսի 1-ին մահացել է 43-ամյա ռուսաստանցի տղամարդը, որը դեռ հունիսի 27-ին վիրավորվել էր Ուկրաինայի զինված ուժերի հարվածի հետևանքով։ Տեղեկությունը հրապարակվել է պաշտոնյայի Telegram ալիքում։
Բոգոմազի խոսքով՝ բժիշկներն արել են հնարավոր ամեն բան, սակայն ստացած վնասվածքները կյանքի հետ անհամատեղելի են եղել։ Նա իր խորին ցավակցություններն է հայտնել զոհի ընտանիքին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ուկրաինական անօդաչուն հարվածել է Բռյանսկի մարզում շարժման մեջ գտնվող ավտոմեքենայի, ինչի հետևանքով մի քանի քաղաքացիական անձանց վնասվածքներ էին պատճառվել։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան