Թաիլանդի վարչապետը ժամանակավորապես հեռացվել է պաշտոնից
Աշխարհ
Թաիլանդի Սահմանադրական դատարանը ժամանակավորապես հեռացրել է վարչապետ Փաետոնտարն Շինավատրին՝ մինչ նրան պաշտոնազրկելու գործի քննությունը։ Այս որոշումը հարված է տալիս կառավարությանն, որը թե՛ ներքին բողոքների, թե՛ քաղաքական ճնշումների տակ է։ 36 սենատորներ մեղադրում են վարչապետին անազնվության և էթիկայի խախտման մեջ՝ կապված Կամբոջայի նախկին ղեկավար Հուն Սենի հետ զրույցի արտահոսքի հետ։
Լուրջ հակազդեցություն առաջացրած հեռախոսազրույցը վերաբերում էր սահմանային լարվածությանը, իսկ դրա արտահոսքը մեծապես վնասեց Շինավատրն առաջնորդող կոալիցիային։ Մի խոշոր կուսակցություն լքեց դաշինքը՝ մեղադրելով նրան ինքնիշխանության վտանգման մեջ, իսկ բողոքի ցույցերը սպառնում են մեծանալ, գրում է Reuters-ը։
Փաետոնտարն, որն իշխանության է եկել ընդամենը 10 ամիս առաջ՝ Սրետտա Թավիսինի պաշտոնազրկումից հետո, այժմ բախվում է ոչ միայն քաղաքական ճնշման, այլև իր հոր՝ Թաքսին Շինավատրայի իրավական խնդիրներին։ Թաքսինը մեղադրվում է թագավորական ընտանիքը վիրավորելու մեջ՝ մի գործ, որը նրան սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկմամբ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)