Թրամփի վարչակազմում Իսրայելի սահմանները անվանել են «պատրանքային»
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը Իսրայելի ժամանակակից սահմաններն անվանել է «պատրանքային» գծերով գծված: Այս մասին գրում է The Hill-ը:
«1948, 1926, 1967 և 1974 թվականներին գծված գծերը պատրանքներ են։ Դրանք անցկացվել են այն փաստերի հիման վրա, որոնք գոյություն ունեին այդ ժամանակ», - ասել է պաշտոնյան ՝ անանունության պայմանով։ Այս ամսաթվերը վերաբերում են հակամարտություններին, որոնց ընթացքում Իսրայելն ընդլայնել է իր տարածքը՝ Անկախության պատերազմ, Վեցօրյա պատերազմ և Դատաստանի օրվա պատերազմ:
Պատասխանելով այն հարցին՝ ինչպես է Թրամփի վարչակազմը ցանկանում տեսնել Իսրայելի սահմանները, անանուն պաշտոնյան ընդգծել է, որ ինքը նախընտրում է՝ «հակամարտության կողմերը համաձայնության գան»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)