Շվեդիան 180 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային աջակցության համար
Աշխարհ
Շվեդիան մոտ 1,67 միլիարդ կրոն (180 միլիոն դոլար) կհատկացնի Ուկրաինային աջակցելու համար՝ վերանայելով այլ երկրներին տրամադրվող տնտեսական օգնության կառուցվածքը։ Այս մասին հաղորդվել է երկրի կառավարության գրասենյակի մամուլի հաղորդագրության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը։
Շվեդիայի կառավարությունը նաև որոշել է աստիճանաբար հրաժարվել Աֆղանստանի հետ համագործակցության ծրագրից և Ասիայի ու Օվկիանիայի երկրների հետ զարգացման համագործակցության տարածաշրջանային ռազմավարությունից։ Նշվում է, որ նպատակը տնտեսական օգնությունից առևտրի անցումն է։
«Մենք 1,67 միլիարդ շվեդական կրոն ենք հատկացնում Ուկրաինային աջակցելու և ամբողջ աշխարհում կյանքեր փրկելու ջանքերին», - ասել է Շվեդիայի արտաքին առևտրի և միջազգային զարգացման համագործակցության նախարար Բենջամին Դուսան՝ նշելով, որ Ստոկհոլմը չի կարող ծածկել Վաշինգտոնից ստացված օգնության կրճատումը, բայց կանի հնարավոր ամեն ինչ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)