Իրանի արտգործնախարարը նշել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման պայմանները
Աշխարհ
Իրանը կորոշի վերսկսել միջուկային բանակցությունները Միացյալ Նահանգների հետ, եթե Վաշինգտոնից երաշխիքներ ստանա, որ հարձակումը չի կրկնվի։ Այս մասին CBS News հեռուստաալիքին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
«Ես չեմ կարծում, որ բանակցությունները այդքան արագ կվերսկսվեն։ Մենք կորոշենք վերսկսել բանակցությունները, եթե ամերիկացիները երաշխիքներ տան, որ բանակցությունների ընթացքում կրկին չեն հարձակվի», - ընդգծել է նա։
Արաղչին հավելել է, որ Իրանը ցույց է տվել «իր պաշտպանվելու կարողությունը» Իսրայելի հետ հակամարտության ժամանակ, և Թեհրանը պատրաստ կլինի կրկին ցույց տալ դա, «եթե ագրեսիան կրկնվի»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)