Հնդկաստանը կարող է խնդիրներ ունենալ ռուսական S-400-ների պատճառով. NI
Աշխարհ
Հնդկաստանը չի կարողանա գնել ամերիկյան F-35 կործանիչներ, քանի դեռ օգտագործում է ռուսական S-400 հակաօդային պաշտպանության համակարգերը։ Այս մասին հաղորդում է The National Interest ամսագիրը։
«Հնարավոր է` խնդիր լինի: Հնդկաստանը սկսել է շահագործել ռուսական S-400 հակաօդային պաշտպանության համակարգը, որը անհամատեղելի է գաղտնի կործանիչի հետ, որի մասին Վաշինգտոնը և ՆԱՏՕ-ն զգուշացրել են Դելիին», - ասվում է հրապարակման մեջ։
Հեղինակը շեշտել է, որ Միացյալ Նահանգները հրաժարվել է Թուրքիային F-35 կործանիչներ մատակարարել ռուսական S-400 համակարգերի պատճառով։ 2021 թվականի մարտին ԱՄՆ նախկին պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը զգուշացրել էր Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհին, որ «Նյու Դելին կարող է հետևանքներ կրել ռուսական S-400 հակաօդային պաշտպանության համակարգը գնելու համար»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)