Դանիայում իրանական հետախուզության համար աշխատելու կասկածանքով տղամարդու են ձերբակալել
Աշխարհ
Դանիական իշխանությունները ձերբակալել են դանիացի քաղաքացու՝ իրանական հետախուզության համար աշխատելու կասկածանքով, հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով Գերմանիայի դատախազությանը։
Կասկածյալին լրատվամիջոցներում անվանում են «Ալի Ս.»։ Նա ձերբակալվել է Օրհուսում՝ հունիսի 27-ին։ Դատախազության տվյալներով՝ տղամարդը Գերմանիայում տեղեկություններ էր հավաքում Բեռլինի հրեական համայնքի հանդիպման վայրերի և կոնկրետ անձանց մասին՝ հավանաբար հարձակումներ նախապատրաստելու համար։
Տղամարդը ներկայումս սպասում է Գերմանիա արտահանձնմանը, որտեղ նրան մեղադրանք կառաջադրվի։ Հետաքննությունը պարզել է, որ հունիսին նա հսկողություն էր իրականացնում Գերմանիայի մայրաքաղաքի երեք մասնավոր սեփականություններում։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)