Ռուսաստանի ԱԳՆ-ն Ադրբեջանից պահանջել է ազատ արձակել ռուս լրագրողներին
Աշխարհ
Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևին բանավոր նոտա է հղել, որով պահանջել է Բաքվում ձերբակալված ռուս լրագրողների անհապաղ ազատ արձակումը։ Այս մասին հաղորդվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության կայքում։
Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի հետ հանդիպման ժամանակ դեսպանը նաև բողոք է հայտնել Բաքվի վերջին շրջանում ձեռնարկված ոչ բարեկամական գործողությունների և ադրբեջանական կողմից երկկողմ հարաբերությունները խաթարելու միտումնավոր քայլերի կապակցությամբ։
Դիվանագիտական գերատեսչությունը ընդգծել է, որ Բաքվի փորձերը՝ մեղադրելու Ռուսաստանի իրավապահ մարմիններին իրենց լիազորությունները գերազանցելու մեջ, համարվում են Ռուսաստանի ներքին գործերին միջամտություն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)