Ֆինլանդիայում բացահայտվել է Ուկրաինային անորակ զրահաբաճկոնների մատակարարման կոռուպցիոն գործարք
Աշխարհ
Ֆինլանդական ընկերություն է հայտնվել քրեական հետաքննության կենտրոնում՝ Ուկրաինայի զինված ուժերին անորակ զրահաբաճկոններ մատակարարելու և 5.7 միլիոն եվրոյի փողերի լվացման կասկածանքով։ Տեղեկությունը հրապարակվել է Ֆինլանդիայի կենտրոնական քրեական ոստիկանության պաշտոնական կայքում։
Ըստ նախնական տվյալների՝ 2022-ի ամռանը մատակարարված 5000 զրահաբաճկոնները չեն համապատասխանում պայմանագրով սահմանված որակի չափանիշներին։ Ընդհանուր պայմանագրով նախատեսված է եղել 10,000 միավորի մատակարարում, գրում է Лента.ру-ն։
Հետաքննությունը մեկնարկել է Ուկրաինայի կողմից ներկայացված խնդրանքով։ Ավելի վաղ Ֆինլանդիան համաձայնագիր էր կնքել ԵՄ-ի հետ՝ Ուկրաինային 90 միլիոն եվրոյի ռազմական աջակցություն տրամադրելու վերաբերյալ՝ Ռուսաստանի սառեցված ակտիվների հաշվին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)