Մոսկալկովան մեղադրում է Ուկրաինային՝ ռուս գերիների նկատմամբ դաժան վերաբերմունքի և բռնությունների համար
Ռուսաստան
ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան դիմել է միջազգային հանրությանը՝ կոչ անելով դատապարտել Կիևի գործողությունները՝ կապված ռուս ռազմագերիների նկատմամբ կիրառված բռնությունների հետ։ Նա հայտնել է, որ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի զեկույցում արձանագրվել են ռուս գերիների, խաղաղ քաղաքացիների և անգամ ուկրաինացիների հանդեպ դաժանություն։
Զեկույցում նշվում են բազմաթիվ դեպքեր՝ շների միջոցով վախեցում, սեռական բռնություն, ֆիզիկական և հոգեբանական ճնշումներ միայն Ռուսաստանի նկատմամբ լոյալ լինելու հիմքով։ Մոսկալկովան այդ մեթոդները համեմատել է նացիստական գործելաոճի հետ՝ շեշտելով, որ դրանք «անմարդկային վերաբերմունքի» վկայություն են։
Նա կոչ է արել միջազգային կառույցներին լրջորեն վերաբերվել հրապարակված փաստերին և պահանջել պատասխանատվություն Ուկրաինայի գործող իշխանություններից։ Ավելի վաղ նա հայտնել էր, որ Սումիում դեռ մնացել են 32 ռուս քաղաքացիներ, որոնց պահման պայմաններն անհանգստություն են առաջացնում։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին