Պահանջում ենք «Sputnik Ադրբեջանի» ձերբակալված լրագրողների անհապաղ ազատ արձակում․ «Ռոսիա Սեգոդնյա»
Աշխարհ
Մենք պահանջում ենք օրենքի անվերապահ պահպանում և իրենց մասնագիտական պարտականությունները կատարող անձանց անհապաղ ազատ արձակում։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ռոսիա Սեգոդնյա» ՄՏԳ–ն։
«Ներկայումս որևէ կապ չկա Sputnik Ադրբեջանի ձերբակալված լրագրողների հետ։ Երկրորդ օրն է՝ ո՛չ հյուպատոսական պաշտոնյաներին, ո՛չ էլ հարազատներին թույլ չեն տալիս տեսակցել նրանց»,- նշվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Sputnik Ադրբեջանի տնօրենը և գլխավոր խմբագիրը Բաքվում ձերբակալվել են «խարդախության, անօրինական ձեռնարկատիրության և հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի օրինականացման» քրեական գործով։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)