Իրանը երկարաձգել է ներքին և միջազգային չվերթների արգելքը մի շարք շրջաններում
Աշխարհ
Իրանը երկարաձգել է մի շարք շրջաններում ներքին և միջազգային չվերթների արգելքը մինչև չորեքշաբթի՝ Մոսկվայի ժամանակով ժամը 13:30-ը՝ թողնելով երկրի տարածքով միջազգային տարանցիկ չվերթների հնարավորությունը, հայտնել է հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչ Մաջիդ Ախավանը։
«Մենք խնդրում ենք մեր համաքաղաքացիներին զերծ մնալ երկրի հյուսիսում, հարավում և արևմուտքում գտնվող օդանավակայաններից, այդ թվում՝ Մեհրաբադ օդանավակայանից և Իմամ Խոմեյնիի անվան միջազգային օդանավակայանից (երկուսն էլ Թեհրանում են - խմբ.) օգտվելուց... Երկրի հյուսիսում, հարավում և արևմուտքում ինչպես (Իրանի), այնպես էլ դրա սահմաններից դուրս չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև չորեքշաբթի՝ Մոսկվայի ժամանակով ժամը 13:30-ը», - ասել է նա երկրի Քաղաքացիական ավիացիայի կազմակերպության կայքում հրապարակված հայտարարության մեջ ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)