Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելիով անցնելու վճարները՝ հարվածելով համաշխարհային առևտրին
Աշխարհ
Հուլիսի 1-ից Թուրքիան 15 տոկոսով բարձրացրել է տրանսպորտային վճարները Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով նավերի անցման համար։ Ինչպես հայտնում է Российская газета-ն, 2022 թվականից սկսած այս վճարներն ընդհանուր առմամբ աճել են ավելի քան 7 անգամ։
Տնտեսագետ Եկատերինա Նովիկովայի գնահատմամբ՝ այս փոփոխությունները շուտով կազդեն ապրանքների վերջնական արժեքի վրա՝ բերելով 5-10 տոկոսով թանկացման՝ հատկապես այն բեռների դեպքում, որոնք անցնում են այս ռազմավարական ուղիներով։ Նրա խոսքով՝ Թուրքիան օգտվում է իր բացառիկ աշխարհագրական դիրքից որպես առևտրային հանգույց, որն ավելի է ուժեղացել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների ֆոնին։
Նովիկովան ընդգծել է, որ այս պահին չկա հարմար և համարժեք այլընտրանք Բոսֆոր-Դարդանելի երթուղուն՝ հատկապես Ռուսաստանի համար։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)