Լուկաշենկո. եթե Լեհաստանը ցանկանում է կրկին անհետանալ աշխարհի քարտեզից, դա նրա ընտրությունն է
Աշխարհ
Լեհաստանը և Բալթյան երկրները Ուկրաինայից հետո վերածվում են ևս մեկ ռազմական փորձադաշտի, և եթե նրանք կրկին ցանկանան անհետանալ աշխարհի քարտեզից, դա նրանց ընտրությունն է։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Անկախության օրվա կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր նիստում, հաղորդում է ԲԵԼՏԱ-ն։
«Ոչ ոք չի ուզում հիշել, թե ինչպես ավարտվեց, ինչպես այժմ նորաձև է ասել՝ «Հիտլերի Եվրոպական Միությունից» արևելք ուղղված արշավանքը։ Ահա, թե ինչու Լեհաստանը և Բալթյան երկրները թույլ են տալիս, որ Ուկրաինայից հետո իրենց վերածեն ևս մեկ ռազմական վարժանքի։
Ոչ մի այլ կարգավիճակում մեր ամենամոտ հարևանները որևէ հետաքրքրություն չեն ներկայացնում Արևմուտքի համար։ Եթե նրանք ցանկանան կրկին անհետանալ աշխարհի քարտեզից, դա նրանց ընտրությունն է», – ասել է Բելառուսի առաջնորդը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)