Վորոնեժում ձերբակալել են ադրբեջանցի գործարար Յուսիֆ Խալիլովին (տեսանյութ)
Ադրբեջան
Վորոնեժում ԱԴԾ աշխատակիցները ձերբակալել են տարածաշրջանի խոշորագույն Ալեքսեևսկի շուկայի համասեփականատեր Յուսիֆ Խալիլովին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Համացանցում հայտնվել են կադրեր, որոնցում, ենթադրաբար, հատուկ նշանակության ուժերը գրոհում են Խալիլովի առանձնատունը և ստիպում նրան դեմքով դեպի գետնին պառկել։
Հաղորդվում է նաև, որ Խալիլովը Վորոնեժի մարզում ադրբեջանական սփյուռքի տեսուչն է։
Այլ մանրամասներ կամ պաշտոնական մեկնաբանություններ դեռևս չկան։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան