Ինչ են քննարկել Պուտինն ու Մակրոնը․ նոր մանրամասներ
Աշխարհ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում քննարկել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը՝ հիշեցնելով, որ ուկրաինական հակամարտությունը Արևմուտքի քաղաքականության ուղղակի հետևանք է, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելիս Վլադիմիր Պուտինը հիշեցրել է, որ ուկրաինական հակամարտությունը արևմտյան պետությունների քաղաքականության ուղղակի հետևանք է, որոնք տարիներ շարունակ անտեսել են Ռուսաստանի անվտանգության շահերը, Ուկրաինայում ստեղծել հակառուսական հենարան, հանդուրժել ռուսախոս բնակիչների իրավունքների խախտումները և այժմ վարում են ռազմական գործողությունները երկարաձգելու քաղաքականություն՝ Կիևի ռեժիմը լիցքավորելով տարբեր ժամանակակից զենքերով», - ասվում է հայտարարության մեջ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)