Պուտինը երեք տարվա ընթացքում առաջին անգամ զրուցել է Մակրոնի հետ
Աշխարհ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գրեթե երեք տարվա ընթացքում առաջին անգամ հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ. առաջնորդները չեն շփվել 1024 օր, հաշվարկել է ՌԻԱ Նովոստին։
Նրանց նախորդ հեռախոսազրույցը տեղի է ունեցել 2022 թվականի սեպտեմբերի 11-ին։
Այսօր Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնեց, որ Պուտինը և Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել։ Նրանք քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, իրանա-իսրայելական առճակատումը և Իրանի միջուկային օբյեկտներին հասցված ամերիկյան հարվածները։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)