Թուրքիայում գրանցվել է 342 անտառային հրդեհ
Աշխարհ
Վերջին մի քանի օրերի ընթացքում Թուրքիայում գրանցվել է 342 անտառային հրդեհ, որոնցից 6-ը դեռևս շարունակվում են, լրագրողներին հայտնել է գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլին:
«Վերջին օրերին ընդհանուր առմամբ բռնկվել է 342 հրդեհ, որոնց վտանգը բարձր է։ Այս թիվը չի ներառում բազմաթիվ փոքր հրդեհներ, որոնք նույնպես տեղի են ունեցել։ Այս պահի դրությամբ Ադանայի նահանգում հրդեհը վերահսկողության տակ է վերցված։ Մանիսա, Իզմիր, Հաթայ նահանգներում շարունակում են բռնկվել վեց անտառային հրդեհներ։ Իզմիրում մարման իրավիճակը հեշտացել է, որոշ շրջաններում անտառը սառչում է, և կանխվում է հրդեհի տարածումը», - ասել է նախարարը։ Նա նշել, որ քամու առկայության խնդիրը, որը բարդացնում է հրշեջների աշխատանքը, դեռևս մնում է։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)