Բաքվի դատարանը կալանավորել է Իրանից թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ մեղադրվող չորս ռուսների
Աշխարհ
Բաքվի Սաբայիլի շրջանային դատարանը ձերբակալել է Ռուսաստանի չորս քաղաքացու, որոնք մեղադրվում են Իրանից թմրանյութերի տարանցման, դրանց առցանց ապօրինի շրջանառության և կիբեռհանցագործությունների մեջ։
Ինչպես հաղորդում է Report-ը, չորս ձերբակալվածների նկատմամբ ընտրվել է խափանման միջոց՝ 4 ամսով կալանք։ Դատավարությունը նախագահում է Ուլվիա Շուկուրովան։
Նշենք, որ կալանավորվածները դատարան են բերվում մեկ առ մեկ, մնացած չորսի համար խափանման միջոցը դեռ չի ընտրվել։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)