Կիևն աջակցում է Բաքվին․ Զելենսկին զանգահարել է Ալիևին
Աշխարհ
Վլադիմիր Զելենսկին իր աջակցությւոնն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման ֆոնին։ Վերջինս հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ։
«Ես զրույց ունեցա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Շնորհակալություն հայտնեցի նրան Ուկրաինային, մեր ժողովրդին և մեր տարածքային ամբողջականությանը ցուցաբերած աջակցության համար։ Ես նաև հայտնեցի Ուկրաինայի հստակ աջակցությունը այն իրավիճակում, երբ Ռուսաստանը ծաղրում է Ադրբեջանի քաղաքացիներին և սպառնում Ադրբեջանի Հանրապետությանը»,- գրել է Զելենսկին Telegram-ի իր ալիքում։
Նա նաև ցավակցություն է հայտնել Ադրբեջանին Ռուսաստանում Սաֆարով եղբայրների սպանության կապակցությամբ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)