Զախարովան զգուշացրել է նրանց, ովքեր «ցանկանում են փչացնել» ՌԴ–ի և Ադրբեջանի հարաբերությունները
Աշխարհ
Ռուսաստանի և Ադրբեջանի միջև բարեկամական հարաբերությունները չափազանց կարևոր են, նրանք, ովքեր ցանկանում են փչացնել դրանք, պետք է լավ մտածեն` ինչ են անում։
Այս մասին «Սպուտնիկ» ռադիոյի եթերում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Շատերը կան, ովքեր պարզապես ցանկանում են «տաքացնել ձեռքերը» դրանով, թող չայրվեն։ Որովհետև մեզ համար, կարծում եմ, երկու ազգերի համար էլ բարեկամական հարաբերությունները իսկապես չափազանց կարևոր են։ Եվ նրանք, ովքեր ցանկանում են փչացնել դրանք, պետք է լավ մտածեն, թե ինչ են անում», - ասել է Զախարովան։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)