Ռուսաստանը ծաղրում է Ադրբեջանի քաղաքացիներին և սպառնում Ադրբեջանին․ Զելենսկի
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այդ մասին նա գրել է Telegram-ում։
«Ես հստակ աջակցություն եմ հայտնել այն իրավիճակում, երբ Ռուսաստանը ծաղրում է Ադրբեջանի քաղաքացիներին և սպառնում Ադրբեջանին: Մեր ցավակցությունն եմ հայտնել Ադրբեջանին՝ Ռուսաստանի տարածքում Սաֆարով եղբայրների սպանության կապակցությամբ։
Վստահ եմ, որ կպարզվեն բոլոր փաստերը։ Ես և Ալիևը նույն տեսլականն ունենք՝ յուրաքանչյուր մարդու կյանքն ու արժանապատվությունը պետք է պաշտպանված լինեն», - գրել է Զելենսկին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)