Ֆրանսիայում հայտնել են Պուտին-Մակրոն զանգի պատճառը
Աշխարհ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին՝ նպատակ ունենալով ԵՄ-ին մասնակից դարձնել Իրանի հարցով բանակցություններին: Նման պատճառ է նշել Le Parisien թերթը։
«Այդ հեռախոսազանգն ամեն դեպքում վկայում է եվրոպական դիվանագիտության, մասնավորապես Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ցանկության մասին՝ վերականգնել վերահսկողությունը իրանական հարցի նկատմամբ», - նշված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ և Պուտինը, և Մակրոնը պնդել են գործողությունների համակարգման կարևորությունը՝ Իրանի հարցը խաղաղ ճանապարհով լուծելու համար: «Ընդ որում, երկու առաջնորդներն էլ հանդես են եկել ուղիղ շփումների վերականգնման օգտին», - ընդգծում է թերթը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)