Թրամփի վարչակազմը իր սեփական ծրագիրն է ներկայացրել Հայաստանին և Ադրբեջանին․ Carnegie Politika
Արտաքին Քաղաքական
Հարավային Կովկասում գլխավոր չլուծված հարցը մնում է տրանսպորտային հաղորդակցությունների ճակատագիրը։ Թրամփի վարչակազմը իր սեփական ծրագիրն է ներկայացրել Հայաստանին և Ադրբեջանին, գրում է Կարնեգի հիմնադրամը։
Ընդհանուր առմամբ, այն կրկնում է ԵՄ-ի առաջարկները, բայց կառուցված է ամերիկյան տրամաբանության վրա՝ երաշխավորել համաձայնագրի կայունությունը ամերիկյան բիզնեսի ուղղակի մասնակցության հաշվին, ինչպես դա արդեն տեղի է ունեցել Ուկրաինայում հազվագյուտ մետաղների գործարքում։ Առաջընթացի համար հնարավոր է երկու տարբերակ.
Առաջին՝ Ադրբեջանին համոզել հրաժարվել հայկական Սահմանադրության պահանջներից, երկրորդ՝ ճնշում գործադրել Երևանի վրա, որպեսզի վերջինս համաձայնի՝ հրաժարվելով երթուղու հայկական հատվածի նկատմամբ լիակատար վերահսկողության պահանջից։ Չնայած քննարկումը դեռ վաղ փուլում է, և մանրամասները կարող են փոխվել, ԱՄՆ-ի ներկայացուցիչներից մեկը վստահություն է հայտնել հաջողության հասնելու համար:


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան