Մեծ Բրիտանիան և Գերմանիան փոխադարձ պաշտպանության մասին պայմանագիր կստորագրեն
Աշխարհ
Գերմանիան և Մեծ Բրիտանիան կստորագրեն պայմանագիր, որը պարունակում է կողմերի փոխադարձ պաշտպանության մասին դրույթ։ Այս մասին հաղորդում է ամերիկյան Politico թերթը՝ հղում անելով աղբյուրներին։
«Մեծ Բրիտանիան և Գերմանիան պատրաստվում են ստորագրել լայնածավալ պայմանագիր, որը ներառում է փոխադարձ օգնության մասին դրույթ սպառնալիքի դեպքում», - ասվում է թերթի հայտարարության մեջ։
Politico-ն գրում է, որ ենթադրվում է, որ պայմանագիրը կարող է ստորագրվել մինչև հուլիսի 17-ը, երբ երկու երկրների խորհրդարանները կգնան ամառային արձակուրդի։
Ըստ պարբերականի՝ ինչպես և սպասվում էր, փաստաթուղթը կհաստատի Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի հավատարմությունը ՆԱՏՕ-ի կոլեկտիվ պաշտպանության սկզբունքին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)