Ուկրաինան «ցավոտ» է անվանել ԱՄՆ-ի՝ զենքի մատակարարումը դադարեցնելու որոշումը
Աշխարհ
ԱՄՆ-ի որոշումը՝ Կիևին հրթիռների, ճշգրիտ կառավարվող զինամթերքի և 155 մմ արկերի մատակարարումը դադարեցնելու մասին, «ցավոտ» է Ուկրաինայի համար։ Այս մասին հայտարարել է Գերագույն ռադայի պատգամավոր Ֆեդիր Վենիսլավսկին, հաղորդում է Reuters-ը։
«Այս որոշումը, անշուշտ, շատ տհաճ է մեզ համար։ Այն ցավոտ է», - ընդգծել է նա։
Հուլիսի 2-ին ԱՄՆ-ն դադարեցրել է Ուկրաինային կարևոր Patriot համակարգերի, զենիթային հրթիռների, ճշգրիտ կառավարվող զինամթերքի և 155 մմ արկերի մատակարարումը։ Պենտագոնը վերանայում է իր սեփական զինանոցները և մտահոգված է դրանց կրճատմամբ՝ Կիևին երկարատև օգնության և Մերձավոր Արևելքում գործողությունների պատճառով։ Զենքի մի մասն արդեն Եվրոպայում է, բայց խմբաքանակը պահվել է Ուկրաինա ուղարկելուց առաջ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)