Ռուսաստան-Ադրբեջան դիվանագիտական բախումը սպառնում է տնտեսական կապերի փլուզմամբ
Տնտեսություն
Ռուսաստանի և Ադրբեջանի միջև աճող դիվանագիտական լարվածությունը սպառնում է երկկողմ առևտրին։ Մոսկվայում ադրբեջանցիների ձերբակալություններից և մահից հետո Բաքուն խիստ արձագանքեց՝ մեղադրելով Ռուսաստանին ազգային հիմքով հետապնդման մեջ։ Ապա Ադրբեջանը ձերբակալեց «Sputnik»–ի աշխատակիցներին՝ մեղադրելով նրանց ֆինանսական խախտումներում։
Այս սրումը կարող է հարվածել առևտրային հարաբերություններին․ 2025-ի առաջին հինգ ամսում երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է ավելի քան $2 մլրդ։ Ադրբեջանը ներմուծում է ռուսական վառելիք, գյուղմթերք, ալյուր, տեխնիկա, իսկ Ռուսաստանը՝ ադրբեջանական մրգեր, բանջարեղեն, պլաստմասսա։ Եթե առևտուրը դադարեցվի, ռուսական շուկայում 30-35% կազմող ադրբեջանական լոլիկը և ձմեռային սեզոնի հիմնական մատակարարությունը՝ խուրման, կարող են սղանալ։
Չնայած փորձագետները լիակատար առևտրային ընդհատում չեն կանխատեսում, իրավիճակն արդեն բացասաբար է ազդում բիզնեսների վրա։ Օրինակ՝ Ադրբեջանը ոչնչացրել է Ռուսաստանից ներմուծված մեծ քանակությամբ մթերք՝ հղում անելով վտանգավոր մանրէների հայտնաբերմանը, սակայն ռուսական կողմը պնդում է՝ արտադրանքը անվտանգ էր։


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)